Մեր մասին
«Lumiere Optics» խանութ-սրահների ցանցի պատմությունը սկսվելէ 2009 թվականին` ի սկզբանեստանալով «Kargin Optics» անվանումը: Այսօր, այն հանդիսանում է օպտիկական բարձրակարգծառայություններ մատուցող առաջատար խանութ-սրահների ցանցը Հայաստանում:
«Lumiere Optics» խանութ-սրահների ցանց-ը առաջիններից էր, ով հայ սպառողներին առաջարկեցհետևյալ ծառայությունները օպտիկայի բնագավառում`
• Տեսողության ախտորոշում
• Օպտիկական շրջանակների և ոսպնյակների ընտրություն
• Օպտիկական ակնոցի պատրաստում
• Արևային ակնոցների բարձրորակ լայն տեսականի
• Ակնոցների վերանորոգում մասնագիտացված լաբորատորիայում
• Կոնտակտային ոսպնյակների ընտրություն
• Տեսողության ապարատային բուժում Վիզատրոնիկ սարքի միջոցով
Մեր խանութ-սրահներում աշխատում են մասնագիտական մեծ փորձ ունեցող լիցենզավորվածակնաբույժներ, ովքեր ստուգումը իրականացնում են ժամանակակից սարքավորումների միջոցով:
Կարևորելով մեր յուրաքանչյուր հաճախորդի առողջությունը մեր խանութ-սրահներում` հաճախորդներինառաջարկում ենք միայն օրիգինալ ապրանքատեսականի շուրջ 50 աշխարհահռչակ ապրանքանիշներից, ինչպիսիք են` Ray-Ban, Tom Ford, Dolce&Gabanna, Persol, Emporio Armani, Georgio Armani, Vogue, Ermenegildo Zegna, Alcon, Essilor և այլն, ամենամեծ մշտապես թարմացվող տեսականին, համապատասխան նորաձևության վերջին միտումներին և հաճախորդների պահանջարկին: